ԱՄՆ պաշտոնյան կմեկնի Թուրքիա՝ «քննարկելու իրավիճակը Կովկասում»![]() 3 հոկտեմբերի 2020 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հոկտեմբերի 3-ին կմեկնի Թուրքիա՝ այդ թվում «իրավիճակը Կովկասում քննարկելու նպատակով»։ Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարությունը։ Հոկտեմբերի 3-5-ը Պետդեպի աշխատակիցը կլինի Անկարայում և Ստամբուլում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռիկերը հանդիպելու է թուրք գործընկերների հետ՝ զարգացնելու համար հարաբերությունները ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակցի հետ, ինչպես նաև քննարկելու իրավիճակն Արևելյան Միջերկրականում և Կովկասում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |