Արայիկ Հարությունյանը՝ հատուկ նշանակության զորքերին. Պատմական պահ է, հաղթելու ենք 3 հոկտեմբերի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է հատուկ նշանակության զորքերին` նշելով, որ յուրաքանչյուրից է կախված հայ ազգի ապագան։ «Գիտակցում եք պատմական պահը: Այսօր որոշվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքը: Մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը պետք է կատարենք այսօր: Ուզում եմ գիտակցենք պահը: Մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական հատվածն ենք ապրում, հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում: Պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ազգի ապագան: Ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու որպես հայ մնալը, ազգ մնալը, երկիր ունենալը։ Բայց ես ուզում եմ, որ դուք բոլորդ կատարեք ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս հայրենիքում որպես արժանի զավակներ։ Ուզում եմ, որ բոլորդ կատարելով ձեր մարտական գործողությունները, առաջադրանքները առանց կորստի շարունակենք։ Համոզված եղեք՝ մենք հաղթելու ենք, ավելի ծանր ժամանակ ենք ապրել 1992-ին, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտվում էր արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում։ Մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաև այսօր: Ոչ միայն հաղթահարել ենք, այլ հաղթել ենք: Ոչ միայն հաղթել ենք, այլև ազատ երկիր ունենալու իրավունք ենք վաստակել: Եվ այդ ազատ երկրում մեր երեխաների ապրելու իրավունքը, ճակատագիրն է այսօր որոշվում: Ուզում եմ սթափ, ամենակարևորը՝ առողջ դատենք և իմանանք, որ մենք ունենք առաքելություն մեր երկրի, մեր ազգի, սերունդների առջև: Ուզում եմ ասել բոլորիդ՝ շատ սիրում, հարգում եմ: Ժամեր առաջ հանդիպել եմ եզդի եղբայրների մի մեծ խմբի, որոնք նույնպես արդեն առաջնագծում են, մեզ հետ միասին պաշտպանում են հայրենի հողը: Միջազգային հանրությունն է այսօր համախմբվել, գիտակցում է այն մեծ չարիքը, որ սկիզբ է առել մեր տարածաշրջանում: Հաջողություն բոլորիս: Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին, ոչ ոք չկասկածի՝ հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի»,- ասել է na։ Ավելի վաղ` հոկտեմբերի 3-ի առավոտյան Հարությունյանը հայտարարել էր, որ մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |