Հովհաննիսյան․ Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը

Հովհաննիսյան․ Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում հոկտեմբերի լույս 3-ի գիշերվանից ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ, արդեն 3 ինքնաթիռ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---