ՀՀ-ում Covid-19-ով փաստացի բուժվողների թիվը 6000-ից անցել են․ 543 նոր դեպք կա![]() 3 հոկտեմբերի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 51,925-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 543-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։ Ապաքինվել է ևս 177 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,583 է, փաստացի բուժվողներինը՝ 6068։ Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 972 դեպք կա, այլ պատճառով՝ 302։ Մեկ օրում թեստավորվել է 3483 մարդ։ Ընդհանուր առմամբ, 303,707 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացրել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |