Արյան բանկը հոկտեմբերի 3-4-ին կաշխատի ժամը 09:00-15:00-ն![]() 3 հոկտեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Արյան բանկը հոկտեմբերի 3-ին և 4-ին աշխատելու է առավոտյան ժամը 09:00-15:00-ն: Առողջապահության նախարարությունը հորդորում է մոտենալ անձնագրով։ Եթե որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է` - լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած, - լինեք առնվազն 53 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք, - արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր /որոշում է բժիշկը/ առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը` 60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90, - զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։ Արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ, արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչք։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |