«Նովայա Գազետա». Վարձկաններին և նրանց ընտանիքներին Թուրքիայի քաղաքացիություն են խոստացել![]() 3 հոկտեմբերի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված վարձկանների վերաբերյալ նոր վկայություններ են ի հայտ գալիս համաշխարհային մամուլում։ Այս անգամ ռուսական «Նովայա Գազետան» զրուցել է Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում իր աղբյուրի հետ, որտեղից էլ կամավորագրվում են վարձկանները։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ վարձկանների գրանցման հարցում անմիջական մասնակցություն ունի Սեյֆ Աբու Բաքր անունով թյուրքմենական ծագմամբ սիրիացին` թուրքամետ «Սիրիայի ազատ բանակ» (FSA) խմբավորումից։ Կամավորագրվել ցանկացողները գրանցվում են Աֆրին գյուղի փոքր գրասենյակում: Կարող են գրանցվել Սիրիայի բոլոր քաղաքացիները։ Ըստ աղբյուրի` մինչ օրս 700-ից 1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ գազամուղերը և նավթամուղերը պաշտպանելու: Զինյալները հավաքվում են 300 հոգանոց խմբերով, այնուհետև ուղարկվում Թուրքիայի սահմանամերձ Կիլիս քաղաք, որտեղ նրանց տալիս են քաղաքացիական հագուստ և Գազիանթեփի օդանավակայանով ուղարկում Ստամբուլ։ Բաքու տեղափոխումը լինում է Ստամբուլից Վրաստանի օդային տարածքով: Նշվում է, որ կամավորագրվածները և նրանց ընտանիքները սոցիալապես ծայրահեղ վիճակում են։ Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան գրավիչ է դարձնում վարձկանի մասնագիտությունը։ Նախ՝ ամսական $1800 աշխատավարձը է տալիս, բացի այդ, մարտիկի և նրա ընտանիքի համար երաշխավորում է Թուրքիայի քաղաքացիություն։ Իսկ զոհվելու դեպքում ընտանիքը ստանում է միանվագ $30,000: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |