Վրաստանը պաշտոնապես արգելել է ՀՀ-ին և Ադրբեջանին զենք տարանցել իր տարածքով![]() 3 հոկտեմբերի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության որոշմամբ ժամանակավոր կասեցվել է ՀՀ և Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ցամաքային և օդային ճանապարհներով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը: Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր, որ չեզոք է մնալու և ոչ ՀՀ-ին, ոչ էլ Ադրբեջանին չի աջակցելու, ինչպես նաև իր տարածքով էլ արգելելու է զենքի տարանցումը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Կարդացեք նաև՝ Ում են ձեռնտու ՀՀ-ում հակավրացական տրամադրությունները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |