Առնվազն 28 սիրիացի վարձկան է մահացել ԼՂ մարտերում

Առնվազն 28 սիրիացի վարձկան է մահացել ԼՂ մարտերում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել։ Այս մասին, Al Arabiya-ի փոխանցմամբ, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։

Ըստ դրա՝ մահացածները եղել են Թուրքիայի միջոցով Ադրբեջան ուղարկված սիրիացի 850 վարձկանից։

Նշվում է, որ երեք վարձկանի հարազատները հաստատել են նրանց մահը, մինչդեռ սոցիալական ցանցերում օգտատերերը տարածում են 4 սպանված վարձկանի լուսանկարներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---