ՊՆ․ Ուղիղ եթերով չլուսաբանել իրադարձություններն առաջնագծում, մերձակա հատվածներում![]() 3 հոկտեմբերի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ՊՆ կոչը՝ ուղիղ եթերի ռեժիմով չլուսաբանել իրադարձություններն առաջնագծում, մերձակա հատվածներում, քանի որ դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին։ «Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից»,-ասվում է հայտարարության մեջ։ ՊՆ-ն վճռականորեն կոչ է անում դադարեցնել նման գործողությունները։ «Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |