Ալիև․ ՌԴ-ն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ԼՂ կարգավորման գործընթացում, քան մյուսները 3 հոկտեմբերի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է: Նրանք համակարգման բավականին բարձր մակարդակ ունեն: Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի: Ռուսաստանը մի երկիր է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հետևաբար, նրա դերն ու միջնորդության հնարավորությունները, օբյեկտիվ պատճառներով, ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու գտնվողներինը», - ասել է նա։ Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |