ԱՆ-ն կոչ է անում սեփական նախաձեռնությամբ բուժօգնության համար սահման չմեկնել

ԱՆ-ն կոչ է անում սեփական նախաձեռնությամբ բուժօգնության համար սահման չմեկնել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալկամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ, Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով, սահմանափակված է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների:

Նախարարությունը հորդորում է բուժաշխատողներին և բժշկական խմբերին գործակցել և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ` համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից` որևէ գործողություն չիրականացնել:

Առողջապահության նախարարությունը կարևորում է յուրաքանչյուրի աջակցությունը և հորդորում համախմբված ու միասնական գործել՝ բուժօգնություն տրամադրելու գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով` միաժամանակ չվտանգելով համաքաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---