ՊԲ-ն կասեցրել է հակառակորդի խոշոր հարձակումը․ Մի ուղղությամբ հակահարձակվում ենք

ՊԲ-ն կասեցրել է հակառակորդի խոշոր հարձակումը․ Մի ուղղությամբ հակահարձակվում ենք

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել հոկտեմբերի 3-ին հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը, հայտնում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- հայտնել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---