ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ոճրագործության համար 3 հոկտեմբերի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը, հայտարարել են արտաքին գործերի նախարարությունից։ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների նպատակն Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով նրանց պատմական հայրենիքից զրկելն է։ ԱԳՆ-ից նշել են, որ Ադրբեջանն արհամարհել է անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ամբողջ միջազգային հանրության հետևողական կոչերը և ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ «Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ամբողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |