Ինչ անել օդային տագնապի ժամանակ

Ինչ անել օդային տագնապի ժամանակ

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը հրապարակել է ռմբակոծության ժամանակ վարքականոնների մասին տեղեկատվություն քաղաքացիների համար, որին պետք է ծանոթանալ և մտապահել։

Օդային տագնապի ազդանշանը տրվում է Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում։ էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:

Ինչ անել, եթե տանն եք և օդային տագնապ եք լսում․

Ինչ անել, եթե տրանսպորտի մեջ եք և օդային տագնապ եք լսում․

Ինչ անել, եթե դրսում եք և օդային տագնապ եք լսում․

Ինչ անել, եթե աշխատավայրում եք կամ ինչ-որ շենքում և օդային տագնապ եք լսում․

Ինչ անել, եթե արտադրական կազմակերպություններում եք և օդային տագնապ եք լսում․

Օդային տագնապի ավարտ ազդարարման ազդանշանը տրվում է բնակչությանը իրազեկելու թշնամու կողմից օդային հարձակման վտանգի վերացման մասին: Այս ազդանշանի ազդարարումից հետո բնակչությունը գործում է ըստ ստեղծված իրավիճակի.

1. ծառայողները, ուսանողները, բանվորները վերադառնում են աշխատավայրեր կամ ընդգրկվում են վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը,

2. չաշխատող բնակչությունը վերադառնում է իրենց բնակարաններ և հետևում ըստ իրավիճակի տրվող հրահանգներին, այդ թվում` հնարավոր ռեժիմային միջոցառումներից բխող հրահանգներին,

3. բնակչությունը պետք է գտնվի զգոն վիճակում` թշնամու հնարավոր նոր հարձակմանը դիմակայելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---