Առաջին անգամ Ղարաբաղի դեմ կռվող վարձկաններից տեսանյութ է հայտնվել 3 հոկտեմբերի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է ինքնաձիգով զինված, արաբերեն խոսող մարդը մարտի ժամանակ անդադար գոռում «Ալլահու Ակբար» և տալիս հայերի անունը։ Տեսանյութում նա նշում է, որ «շուն հայերը սպանել են մեզ» ու պատմում, որ ընկել են ուժեղ հրետակոծության տակ՝ հրապարակելով նաև համապատասխան կադրերը։ Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։ PanARMENIAN.Net ը միջազգային հանրության համար արաբերենից անգլերեն է թարգմանել խոսակցության հիմնական մասերը։ Ենթագրերով տեսանյութն ազատ է ներբեռնման, ինչպես նաև այլ հարթակներում տարածման համար։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |