ԱԱԾ-ի փաստերը՝ ԼՂ դեմ պատերազմին մասնակցող Թուրքիայի և վարձկանների մասին![]() 3 հոկտեմբերի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ: Հրապարակված տեսանյութում ներկայացված է նաև թուրքերի և ահաբեկիչների խոսակցությունների վերծանումը։ Մինչև այդ համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։ Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |