Փայլան․ Թուրքիայի իշխանությունները պատերազմի բացահայտ քարոզ են անում![]() 3 հոկտեմբերի 2020 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է, հայտնել է թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ խաղաղության կոչ անելով, գրում է «Արմենպրեսսը»։ «Հակառակ ամբողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերի՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը: Նա շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը: «Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետև պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա՝ հավելելով, որ ինքը չի նահանջելու ստանձնել պատասխանատվություն՝ պատերազմները կանխելու համար։ Ադրբեջանն Արցախի վրա հարձակվել է Թուրքիայի անմիջական օժանդակությամբ․ այս մասին պատերազմի սկզբում հայտարարել էր նաև Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Թուրքիայի միջմտության մասին խոսել են նաև միջազգային մամուլում, այդ մասին հայտնել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |