Արցախի ԱԳՆ․ Պետք է վերականգնվի 1994-ի շփման գիծը, որ նոր պատերազմի գայթակղություն չլինի 3 հոկտեմբերի 2020 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Արցախը պետք է ձգտի վերականգնել 1994 թվականի շփման գիծը, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ որևէ գայթակղություն չլինի նոր պատերազմի համար, հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ «Իմ կարծիքն այն է, որ մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ Ընդհանրապես պետք է վերականգնվի 1994 թվականի այն առաջնագիծը, որը հաստատվել էր։ Այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, դա իրենց հնարավորություն տվեց, որ նորից պատերազմ սկսեն։ Այսինքն՝ այդ փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի հիմք են դառնում»,- հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |