Խաղաղապահների մասին Փաշինյանի խոսքերը ռուսական ԶԼՄ-ներում կոնտեքստից կտրել են

Խաղաղապահների մասին Փաշինյանի խոսքերը ռուսական ԶԼՄ-ներում կոնտեքստից կտրել են

PanARMENIAN.Net - Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»՝ այդպիսով չբացառելով ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ քննարկումը։

Իրականում, թեև ՏԱՍՍ-ը մեջբերում է Փաշինյանին ուղիղ խոսքով, հայտարարությունը մեկնաբանվում է կոնտեքստից դուրս։

Մասնավորապես, Al Jazeera-ի լրագրողը վարչպետին հարցնում է՝ կցանկանա՞ր արդյոք Լեռնային Ղարաբաղում տեսնել ռուս խաղաղապահների: Փաշինյանն ասում է, որ այդ հարցերը կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընդհանուր կարգավորման համատեքստում:

Հայտարարությունը տարընթերցման պատճառ է դարձել նաև այլ լրատվամիջոցներում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---