Սիրիան՝ Ադրբեջանին․ Մի ընկեք Թուրքիայի թակարդը, արձագանքեք երկխոսության կոչերին

Սիրիան՝ Ադրբեջանին․ Մի ընկեք Թուրքիայի թակարդը, արձագանքեք երկխոսության կոչերին

PanARMENIAN.Net - Սիրիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չընկնել Թուրքիայի թակարդն ու արձագանքել երկխոսության ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նախաձեռնությանն ու կոչերին, փոխանցում է Sana գործակալությունը:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունից զգուշացրել են հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ներգրավվածության մասին։

Ըստ սիրիական կողմի՝ Թուրքիայի նպատակն է էլ ավելի բորբոքել իրավիճակը, ինչը հատուկ է աշխարհի տարբեր հատվածներում խռովություններ հրահրելու և լարվածություն առաջացնելու՝ այդ երկրի ռեժիմի վարքագծին:

Սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին բազմաթիվ փաստեր կան․ այդ մասին խոսել են ինչպես հայկական կողմից, այնպես էլ համաշխարհային առաջնորդներն ու միջազգային մամուլը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---