Հայերը Լոս Անջելեսում մայրուղի են փակել․ Բողոքում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայից

Հայերը Լոս Անջելեսում մայրուղի են փակել․ Բողոքում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայից

PanARMENIAN.Net - Հայերը Լոս Անջելեոսում ավտոմեքենաներով փակել են 101-րդ մայրուղին, փոխանցում է Fox 11 Los Angeles-ը։

Ըստ ֆեյսբուքյան օգտատերեր Արմեն Կարապետյանի՝ ցուցարարները պահաջում են, որ ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանեն Արցախյան պատերազմը։

Նրա խոսքով՝ հայերը բողոքում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ։

Լոս Անջելեսյան մայրուղու վրա մի քանի տասնյակ մեքենաներ դադարեցրել են երթևեկությունը, վարորդները դուրս են եկել փողոց` Հայաստանի ու Արցախի դրոշներով ու ազդանշաններ արձակելով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---