Հեմոդիալիզի կարիք ունեցողները Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել![]() 4 հոկտեմբերի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել Արցախի՝ հեմոդիալիզի կարիք ունեցող քաղաքացիները։ Պացիենտների կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է։ ԱՆ-ից նշել են նաև, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել իրենց։ «Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,-հայտնում են ԱՆ-ից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |