Պողոսյան․ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

Պողոսյան․ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»:

Մինչև այդ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները դառնում են պաշտպանության բանակի թիրախները:

Հարությունյանը կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր»,-շեշտել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ռազմական հակամարտության հենց սկզբից Ադրբեջանը պարբերաբար թիրախավորել է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերը։ Հոկտեմբերի 3-ից ինտենսիվորեն հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---