ՊՆ․ ՀՀ-ից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում

ՊՆ․ ՀՀ-ից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:

Ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները դառնում են պաշտպանության բանակի թիրախները: Հարությունյանը կոչ էր արել Ադրբեջանի բնակչությանն արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---