Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողները սահմանամերձ ԲԿ-ներից մեկում են

Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողները սահմանամերձ ԲԿ-ներից մեկում են

PanARMENIAN.Net - Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել և արդեն գտնվում եմ սահմանամերձ ԲԿ-ներից մեկում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

«Ասում են, որ հենց իմացան Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---