ՊԲ-ն 3 ինքնաթիռ ու 2 տանկ է խոցել

ՊԲ-ն 3 ինքնաթիռ ու 2 տանկ է խոցել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ի Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Նշվում է, որ լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---