Հարությունյան. Կրակը Գյանջայի ռազմական օբյեկտների վրա դեռ դադարեցվել է՝ խուսափելու անմեղ զոհերից![]() 4 հոկտեմբերի 2020 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այս պահի դրությամբ դադարեցնել կրակը ադրբեջանական Գյանջա քաղաքի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար։ Հարությունյանը հակառակորդին կանգ առնելու կոչ է արել։ Նա հայտնել է, որ Պաշտպանության բանակը Գյանջայում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Իսկ եթե թշնամին համապատասխան հետևություններ չանի, հայկական բանակը շարունակելու է համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը: Ավելի վաղ Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |