Մնացականյանը զրուցել է ԵՄ ԱԳ և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ![]() 4 հոկտեմբերի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նա իր մտահոգություններն է փոխանցել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների տեղակայման միջոցով։ Ըստ Մնացականյանի՝ դա հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով: Նախարարը Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները, իրազեկել խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |