Թբիլիսին հերքել է Վրաստանով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին լուրերը![]() 4 հոկտեմբերի 2020 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսին հերքել է Վրաստանով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին լուրերը: Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան դա ապատեղեկատվություն և սուտ է անվանել, գրում է ՏԱՍՍ-ը։ Խոսքը մի տեսանյութի մասին է, որը մի քանի օր է՝ տարածվում է համացանցում: Դրանում զրահատեխնիկա է երևում։ Օգտատերը տեսանյութում ասում է, թե իբր այդ տեխնիկան գտնվում է Բորժոմում և գնացքով ուղարկվելու է Ադրբեջան։ «Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե իբր Վրաստանի տարածքով Ադրբեջան սպառազինություն է տեղափոխվում, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և սուտ։ Ես ուզում եմ կոչ անել հայկական կողմին և ամբողջ բնակչությանը՝ տեղի չտալ նման ապատեղեկատվությանը»,-ասել է Դարսալիան։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |