Փախուստ Մատաղիսից․ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Փախուստ Մատաղիսից․ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները փախչում Մատաղիսից։

Հոկտեմբեր 3-ին և 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ իբրև Մատաղիսը և Ջաբրայիլը գտնվում են ադրբեջանցիների ձեռքում։ Իլհամ Ալիևը հրապարակումից րոպեներ անց ջնջել է Ջաբրայիլը գրավելու մասին գրառումը:

Ավելի վաղ ՊԲ-ն նաև տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրվում է հակառակորդի ավտոշարասյան խոցումը՝ Մատաղիս տանող ճանապարհին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---