ՊԲ․ Արցախի հյուսիսում և հարավում համառ մարտեր են, հակառակորդի հարձակումները ձախողվում են

ՊԲ․ Արցախի հյուսիսում և հարավում համառ մարտեր են, հակառակորդի հարձակումները ձախողվում են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ի երեկոյի դրությամբ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ամբողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---