ՊՆ․ Հակառակորդը մոտ 400 զինծառաող է կորցրել, կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը չի կարողացել աշխատել

ՊՆ․ Հակառակորդը մոտ 400 զինծառաող է կորցրել, կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը չի կարողացել աշխատել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի շփման գծում մարտերը շարունակվում են, սակայն դրանք նախորդ երկու օրվա ուժգնությունը չեն ունեցել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հատկապես լարված է հարավային ու հյուսիսային ուղղություններում։

«Հոկտեմբերի 4-ի մարտերում հակառակորդը կորցրել է մոտ 400 զինծառայող, վիրավոր է 700 հոգի, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)»,-հայտնել է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի ուժերը հոկտեմբերի 4-ին որևէ նշանակալի մարտական գործողություն չեն կարողացել իրականացնել, կրել են կորուստեր ու հետ շպրտվել` «նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունը որոշակիորեն չեզոքացվել է»:

Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդի կորուստներն այնպիսին են, որ թուրքական օդուժը չի կարողացել աշխատել։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ՀՀ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---