Լուկաշենկո․ Բելառուսն Ադրբեջանին վերջին կես տարում ռազմական բեռներ չի մատակարարել![]() 4 հոկտեմբերի 2020 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում կեղծ է որակել տեղեկությունները, թե Ադրբեջանի սանձազերծած պատերազմում իր երկիրը ռազմական նշանակության բեռ է մատակարարել ադրբեջանական կողմին, հայտնում են նախագահականից։ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ վերջին կես տարում իր երկրից ռազմարդյունաբերական համալիրի գծով ոչ Ադրբեջանին, և ոչ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։ Սարգսյանը Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում նաև մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության մասին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |