ՊՆ․ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում![]() 5 հոկտեմբերի 2020 - 00:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»,-գրել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական ոկղմը հայտարարել էր, թե իբրև հայերը հարվածել են Մինգեչուրի ջրամբարին։ Արցախի նախագայի խոսնակ Վահրամ Պողոսյանը շեշտել է, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |