ԵՄ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս շուտ բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հանգստյան օրերին հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ և Ադրբեջանի նախարարների հետ։ Կորուստների աճը քաղաքացիական բնակչության շրջանում անթույլատրելի է»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---