ԱՊԼ գլխավոր քարտուղարն ապակառուցողական է որակել Թուրքիայի դերը ԼՂ խնդրի գոտում![]() 5 հոկտեմբերի 2020 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը ապակառուցողական է որակել Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԱՊԼ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Թուրքիայի նման պահվածքը կարող է «վատ ավարտ ունենալ» այդ երկրի համար, գրում է ArabNews-ը: «Էրդողանը միջամտել է Կովկասում, Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, ներխուժել Արևելյան Միջերկրական ծովի հատված, որտեղ գազի հանքեր կան։ Հիմա բոլորն Էրդողանին ասում են, որ իր գործողությունները կպատժվեն», - ասել է ԱՊԼ վարչական ղեկավարը: Ղեյթն ասել է նաև` իրեն զայրացնում է, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին օգտագործում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար։ «Ցավալի է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից»,- ասել է նա: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |