«Հայաստան» հիմնադրամի տնօրենի կոչը՝ մեծ գումարներ են պետք, ակտիվ եղեք 5 հոկտեմբերի 2020 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Հովնանյան հիմնադրամի» նախագահ Էդիլ Հովնանյանը և «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնին 3-ական մլն դոլար են փոխանցել «Հայաստանի» համահայկական հիմնադրամին։ Իսկ Ալ Եսայանը և նրա ընկերները Լոս Անջելեսում հավաքագրել են $1 մլն: Այս մասին հայտարարել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ խնդրելով բոլորին ավելի ակտիվ լինել և Արցախին օգնելու համար գումար փոխանցել հաշվեհամարին: «Երեկ խոսել եմ Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի մինչև $5 մլն, դա կկրկնապատկեն և $1 մլն-ը միանգամից կփոխանցեն հիմնադրամին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մեծ գումարներ են անհրաժեշտ: Ըստ Արշամյանի՝ գումար են ուղարկում աշխարհի բոլոր ծայրերից, այդ գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ՝ ծախսվում են թիկունքի ամրապնդման վրա։ Մասնավորապես, նրա խոսքով՝ կարող են ծախսվել մեքենաների վրա, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման, բժշկական սարքավորումների։ Նա կոչ է արել հայերին ինքնուրույն նախաձեռնություններով գումարներ հավաքել, իսկ մեծահարուստներին՝ ակտիվ լինել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |