Փաշինյանը՝ NYT-ին․ ԱՄՆ-ն պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-երը տրվել են քաղբնակչությանը ռմբակոծելու համար![]() 5 հոկտեմբերի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, The New York Times-ին հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և թուրքական միջամտությանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-երը տրվել են խաղաղ գյուղերն ու բնակչությանը ռմբակոծելու համար: Հարցազրույցի մասին պարբերականի հոդվածում ասվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հոկտեմբերի 1-ի հեռախոսազրույցում Փաշինյանը մի նուրբ հարց է բարձրացրել. «ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի ԱՄՆ երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվել է Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած: «Միացյալ Նահանգները, - ասել է Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-երը տրվել են խաղաղ գյուղերն ու բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշել է, որ Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները: Պարոն Փաշինյանը հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով»: Նշվում է, որ հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ն հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում՝ հօգուտ Հայաստանի թշնամիների: Հոդվածում ասվում է, որ Փաշինյանը հրաժարվել է ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքոմ՝ ՙ պնդելով, թե այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: «Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին, ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը ցեղասպանություն էր, ինչը, սակայն, Թուրքիան չի ընդունում»,-ասվում է հոդվածում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |