ՊՆ․ Ադրբեջանը թքած ունի իր բնակիչների վրա 5 հոկտեմբերի 2020 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի, այդ երկիրը թքած ունի իր բնակիչների վրա և ակնհայտ սադրանքի հող է նախապատրաստում՝ հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ տարածքից Ադրբեջանին հարված հասցնելը կեղծ է ու դրան որևէ ապացույց չկա։ «Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց 6 օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենն ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»,- գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |