Սիրիացի ևս 430 վարձկան է տեղափոխվել Արցախ․ 53-ի դիերը հետ են տարել![]() 5 հոկտեմբերի 2020 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել վարձկանների 3-րդ՝ 430 հոգանոց խումբը, ավելի վաղ տեղափոխված 322-ից 93-ը սպանվել են, 53-ի դիերը փոխանցվել են այդ երկրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրները: «Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա։ Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է աղբյուրը։ Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան: Ադրբեջանի բանակում Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների ներկայության ու հակամարտության գոտում կռվելու մասին ավելի վաղ հայտարարվել է նաև պաշտոնական մակարդակով․ այդ մասին խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, միջազգային տասնյակ լրատվամիջոցեր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |