Պողոսյան․ Հակառակորդին պատասխան հուժկու հարվածներ են հասցվել

Պողոսյան․ Հակառակորդին պատասխան հուժկու հարվածներ են հասցվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմին պատասխան հուժկու հարվածները հասցվել են, թիրախները հաջողությամբ խոցված են, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են»,-գրել է նա։

Պողոսյանը նաև նշել է, որ տեղեկություններ կան, որ ՊԲ-ի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին հոկտեմբերի 4-ին հասցված հրթիռային հարվածներից հետո «Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր»:

«Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---