ՌԴ-ից ՀՀ է ժամանել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը նախապատրաստող խումբը![]() 5 հոկտեմբերի 2020 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայից Երևան են ժամանել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները, հայտնել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, փոխանցում է «Հետքը»: Երևանի ժամանակով 13:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը (գրանցումը՝ RA-96019)։ Այն ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ տեղեկություն չունի ժամանած ինքնաթիռի մասին: Նա, սակայն, նշել է, որ մյուս կողմից՝ հայտնի է, որ Երևանում հոկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Դեռ սեպտեմբերի 18-ին, երբ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան չէր սկսվել, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միշուստինի մասնակցությունը կախված է համավարակի իրավիճակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անցկացնել նիստը և ոչինչ չի փոխվել: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |