Էլթոն Ջոն․ Հայերն արժանի են կայուն խաղաղության![]() 5 հոկտեմբերի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը ևս արձագանքել է թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի դեմ` նշելով, որ հայերն արժանի են կայուն խաղաղության։ Instagram-ի իր էջում հայտնի երգիչը կարմիր քարտ է հրապարակել՝ գրելով, որ միանում է #PeaceForArmenians արշավին։ «2018-ի մայիսին ես այցելել եմ Հայաստան և ապշած էի իմ հանդեպ հայ ժողովրդի ցուցաբերած բարությամբ և մարդկայնությամբ։ Հիմա Հայաստանն ու Արցախը դիմագրավում են ոչնչով չհրահրված թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Թիրախում են խաղաղ մարդիկ, երկու կողմից մարդիկ են զոհվում։ Հայերը հիանալի մարդիկ են և արժանի են կայուն խաղաղության՝ հալածանքների տասնամյակներից հետո»,- գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |