Զգուշացում. Ձեռք չտալ գետնին ընկած կասետային ռումբերին

Զգուշացում. Ձեռք չտալ գետնին ընկած կասետային ռումբերին

PanARMENIAN.Net - Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է գետնին ընկած զինամթերքին ձեռք չտալ, հատկապես՝ կասետային չպայթած ռումբերին:

Նշվում է, որ հակառակորդը կիրառել է միջազգայնորեն արգելված զինամթերք, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։

Լուսանկարում կասետային ռումբ է.

Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում դրանց հանդիպելու դեպքում արգելվում է ձեռք տալ:

Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։

Կարդացեք նաև` Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---