Լավրով․ ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Ղարաբաղի մասով հայտարարություն են պատրաստում![]() 5 հոկտեմբերի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EAdaily-ն։ «Երեք համանախագահը (ԵԱՀԿ Մինսկի խմբի), որոնք ներկայանում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների անունից, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք հայտարարություն ենք պատրաստում երեք երկրի արտգործնախարարների կողմից», - ասել է նա: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներն ավելի վաղ կոչ էին անում հակամարտող կողմերին դադարեցնել բախումները, պարտավորվել բանակցություններ սկսել առանց նախապայմանների, դատապարտել են սրումը, ինչպես նաև ցավակցել զոհվածների և վիրավորների հարազատներին: Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն ԼՂ հարցով կապի մեջ է հայկական ու ադրբեջանական կողմերի, Թուրքիայի ու Իրանի հետ, փոխանցում է Radio Sputnik-ը։ Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |