ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում![]() 5 հոկտեմբերի 2020 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առկայությամբ և կոչ է անում դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը։ Նա աշխատանքային այցով Անկարայում է, որտեղ բանակցել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, ակնկալվում է, որ կհանդիպի նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեզ շատ է մտահոգում իրավիճակը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այդ հակամարտությունը ռիսկեր է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ դաշինքի անդամների։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պատերազմն ու նստել բանակցությունների սեղանի մոտ»,-ասել է Ստոլտենբերգն Անկարայում՝ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |