Վարչապետի մարտակոչը՝ վերջին 1 տարում զորացրվածներին. Վերցրեք զինհագուստն ու մեկնեք սահման՝ կռվելու 5 հոկտեմբերի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին՝ հորդորելով ներկայանալ զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ՝ Հայրենիքի համար «կենաց ու մահու պայքար տալու»։ Վարչապետը նման հորդոր է արել՝ նշելով` օրենքով սահմանված է, որ ռազմական դրությամբ ժամանակ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները չընդգրկվեն պարտադիր զորակոչում: «Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ նրանք չեն հրավիրվում մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, հրավիրվում են հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու»,- հայտարարել է նա։ Փաշինյանը հորդորել է նրանց, ովքեր պահպանել են զինվորական հանդերձանքը, հենց դրանով էլ ներկայանալ՝ վերցնելով նաև անհրաժեշտ փաստաթղթեր։ Նա խնդրել է սաղավարտ, ձմեռային զինվորական բաճկոն, զրահաբաճկոն, հագուստ ունեցողներին դրանք որևէ կերպ ուղարկել Կենտրոնական հավաքակայան։ «Խոսքը գնում է ոչ թե ծառայության մասին, այլ կենաց ու մահու պայքարի մասին: Հավատում եմ, որ մենք կկարողանանք կռիվը տալ ու հաղթանակն ապահովել»,- նշել է նա: Փաշինյանը նշել է, որ ինքը դիմում է վերջին մեկ տարում զորացրվածներին, որոնք զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում։ «Ես հիմա խնդրում եմ որպես կամավորական ներգրավվել, որովհետև, ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է։ Մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք ու հակառակորդի ողնաշարը ջարդենք։ Եվ մենք պետք է հաղթենք։ Եթե նրանց գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը։ Ինչ խնդիր կկատարենք, որտեղ կկատարենք, դա արդեն տեղում հրամանատարությունը կկազմակերպի։ Խոսքն այստեղ ոչ թե ծառայության մասին է, այլ կենաց մահու կռվի։ Մենք կկարողանանք այն տալ»,- ասել է նա։
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |