Արցախ. Հայկական կողմը որոշ ուղղություններով հետ է քաշվել` զոհեր չտալու և հակահարվածի համար

Արցախ. Հայկական կողմը որոշ ուղղություններով հետ է քաշվել` զոհեր չտալու և հակահարվածի համար

PanARMENIAN.Net - Առաջնագծի որոշ ուղղություններով մարտավարական նպատակով հայկական կողմը hետ է քաշել զորքերը։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ այս մասին հայտնելու նպատակն ավելորդ շահարկումներից խուսափելն է։

Ըստ նրա` նպատակն ավելորդ զոհերից խուսափելն է և թշնամու զորքերին ավելի մեծ վնասներ հասցնելը, և երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---