Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ խնդրի կարգավորմանը![]() 5 հոկտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին Ալիևն ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Թուրքիան անպայման պետք է ներկա լինի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա գործընթացում։ Թուրքիան կարևոր դերակատար է տարածաշրջանում, Ադրբեջանի հարևանն է, Հայաստանի հարևանն է։ Հետագա խաղաղ գործընթացում, իսկ այն լինելու է, Թուրքիայի դերը, ըստ իս, շատ կարևոր է»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |