ԵՊԲՀ-ում առաջին բուժօգնության դասընթացներ են անցկացվում![]() 5 հոկտեմբերի 2020 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը` Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպվել է առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել: ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար, բժիշկ Խաչատուր Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է, թե ինչպես կարելի է ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով արտակարգ իրավիճակներում փրկել տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիների կյանքը՝ մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։ Նախաձեռնության համակազմակերպիչ, Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ դասընթացները կանցկացվեն մի քանի փուլերով՝ հիմնական գիտելիքներից մինչև խորը գիտելիքներ՝ պայմանավորված մասնակիցների քանակով և նրանց մասնագիտական ունակություններով: «Տարիքային որևէ սահմանափակում չկա, անգամ անչափահասներն ու մեծերն են ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացներին: Առաջին բուժօգնության հմտությունների տիրապետելը կարևոր է բոլոր ժամանակներում»,-եզրափակել է Սահակյանը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |